Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի հերթական դատական նիստը, որով Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակը ինձ մեղադրում է զրպարտության համար։ Հիշեցնեմ, որ Կարապետյանը հերքում է, թե 2019-ի մայիսի 11-ին ինքը և Փաշինյանը խոսել են պայմանավորված պատերազմի մասին։ Դատական նիստերի ժամանակ իմ շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը ներկայացնում է հստակ ապացույցներ, որոնց առումով Կարապետյանի կողմը որևէ ասելիք չի ունենում։ Այս անգամ ընդհանրապես արդեն խուսափում է դատական նիստերին մասնակցելուց՝ ներկայացնելով հիվանդության մասին տեղեկանք:
Մենք կարծում ենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հիմա խուսափում է իր իսկ նախաձեռնած դատական նիստերից՝ փորձելով հասկանալ, թե ինչ ընթացք կունենան ներքաղաքական գործընթացները, թե արդյո՞ք իր հովանավոր Նիկոլ Փաշինյանը կմնա վարչապետի պաշտոնում՝ ըստ այդմ էլ որոշելով իր հետագա քայլերը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանին ևս մեկ անգամ կոչ ենք անում հավատարիմ լինել արդար դատավարության սկզբունքներին՝ հետագայում օրենքի և բարոյականության առաջ պատասխան տալու համար։