Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երթեւեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները։ Հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մենք խաղաղ իրազեկման երթ ենք իրականացնում եւ մեր քաղաքացիները ցանկացած տեղ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու: Խնդրում եւ պահանջում ենք իրավապահներից՝ չդիմել սադրանքների, բռնի գործողությունների»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։