Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության շարժումը վաղվանից կսկսի իր մարզային այցելությունները: Շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը Yerevan.Today-ի տաղավարում անդրադառնալով անելիքներին ու մարզերից սպասելիքներին նշում է. «Մինչև այս էլ մարզային այցելություններ ունեցել ենք, բնակչության հետ շփումներ, երկխոսություն, քննարկում, երբեմն բանավեճ, մշտական երևույթ է և առաջինը չէ»:
Ինչ վերաբերում է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում պայքարի արդյունքին, Գեղամ Մանուկյանն ընդգծում է. «Իրականում Դեմիրճյան, Բաղարմյան փողոցում հավաքը մարդկանց մեկ ընդհանուր հավաքատեղի իմաստով էր, 2-րդ՝ դա փորձ էր Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշումներ բանեցնելու համար, պատգամավորներից շատերի հետ երկխոսելու: Ասեմ, որ այդ մեկուկես-երկու ամիսներին պատգամավորներն ԱԺ մուտք չէին գործում հատուկ անցակետով, դա ինքնին արդեն նրանց համար բարոյական սարսափելի հարված էր»,-ասում է Գեղամ Մանուկյանը և հավելում, որ այո, դա ընդդիմության հաջողությունն էր:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: