կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 10:59
Հասարակություն

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ստրասբուրգում է

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ստրասբուրգում է
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի հրավերով՝ այս օրերին Ստրասբուրգում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա մասնակցելու է Եվրախորդարանի լիագումար նիստի ընթացքում Արցախի հիմնախնդրի կարգավորման, Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման շարունակական քաղաքականության, ինչպես նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումների մասին քննարկումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
 
Մինչդեռ Հայաստանում փորձում է իր «իշխանությունը» պահել Արցախը կապիտուլացիայի ենթարկած, Արցախի ու արցախահայության մնայուն սպառնալիք հանդիսացող թշնամի պետության կազմում նրանց համար «ապագայի հեռանկար» տեսնող, ժողովրդից թշնամի պետություններին հող հանձնելու մանդատ չստացած խմբակը: