Երբեմն իմ մոտ լինում են էմոցիոնալ պոռթկումներ, որոնցով կիսվում եմ ֆբ ընկերներիս, լսարանիս հետ։ Քիչ առաջ եմ տուն եկել Ֆրանսիայի հրապարակից, (վերջապես կին եմ ու կոմֆորտի սիրահար) օրը լեցուն էր, առավոտից շտապում էի փողոց փակելու, բայց ուշանում էի որովհետև հայտնվել էի ուրիշների փակած փողոցում, հետո թատրոն փորձի, ապա բժշկի, որպեզի վիրակապեն ոստիկանների վնասած ձեռքս, ապա նորից Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան, հետո երթ ու էլի ֆրանսիայի հրապարակ։ Այսօր լրացավ տասներորդ օրը այս տեմպի, Լաոն զարթնել է, մենք չենք հոգնել, բայց խոսքս իմ մասին չէ։ Ես կուռքեր ստեղծել չեմ սիրում, ինձանից բարձր ոչ ոքի գնահատել չեմ կարող, բայց պայքարի այս փուլում ես գտա այն աչքերը որին պիտի հավատամ ու առաջ շարժվեմ, ես գտա այն անկեղծ հայրենասերին ում հետ պատերազմի դաշտում ինձ անվտանգ կզգամ։
Ես արտիստ եմ ու շատ շուտ եմ զգում սուտը, շատ շուտ եմ հասկանում մարդը խաղում է թե անկեղծ է։ Իշխանին առաջին անգամ տեսա 2020 ին ՀՓՇ-ի ժամանակ, այդ օրերին նա ինձ համար հասարակ քաղաքական գործիչ էր, ով ճառեր էր ասում ու լոզունգներ հնչեցնում, նույնիսկ նրա մի արտահայտությունը դարձել էր նեղ ընկերական շրջապատում թեթև հումոր, երբ հանդիպում էինք իրար ողջունում էինք Իշխանի պես «ամուր ե՞ք, հզոր ե՞ք», բայց այս օրերի ընթացքում Իշխանը ինձ համար դարձավ հայի տեսակի վառ ներկայացուցիչ, ո՞վ կմտածեր, որ այդ փոքր մարմնում կա այդքան մեծ ուժ, կա այդքան հայրենիք։ Երբ կանգնում է բեմում, տեսնում շատ մարդ նրա հոգնած, մի քանի գիշեր չքնած, կոպերը ծանրացած աչքերը սկսում են բոցկլտալ ու խիստ քաղաքական ելույթի արանքում չզսպելով ներքին էմոցիան գոռում է «ես ձեր ցավը տանեմ»։
Այս օրերին Իշխանին թիրախավորում են ու վատաբանում, ինչպես բոլորիս, բայց ամենամեծ բաժինը հասնում է Իշխանին, բայց նա լուռ ու համբերատար շարունակում է իր գործը, որը սուրբ է բոլորիս համար։ Քննադատողներին մի հորդոր ունեմ, եկեք Ֆրանսիայի հրապարակ ձեր երեխաների հետ, նրանց մոտեցրեք բեմին ու ստիպեք նայել Իշխանի աչքերին, երբ նա խոսում է հայրենիքի մասին և ձեր երեխան երբեք չի դառնա անհայրենիք, նա կմեծանա որպես իրական քաղաքացի։
Ֆրանսիայի հրապարակում թևածող սիրուց մի կտոր ձեզ նվիրեցի։ Այսօր էմոցիոնալ պոռթկումս այս ուղղությամբ էր, վաղը գուցե շարունակեմ։
Հայրենիքը սեր է, եկ Ֆրանսիայի հրապարակ ,մի կտոր սեր տար հետդ տուն։