Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսակցությունները, թե ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնն իր համար է պահում, իրական հիմք ունեն. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց թատերագետ Լևոն Մութաֆյանը: Ըստ նրա` գուցե հենց այս պատճառով էլ գաղտնի են պահվում ինը թեկնածուներից երեքի անունները:
Մութաֆյանը բացառեց Արմեն Սմբատյանի` օպերայի թատրոնի տնօրեն դառնալու հնարավորությունը: «Մի պահ էր հասունացել, որ Արմեն Սմբատյանը պետք է մշակույթի նախարար նշանակվեր, սակայն Սմբատյանի դրսի ընկերները մեր նախագահի առջև խնդիր դրեցին, որ Սմբատյանը դառնա ՄՄ-ում մեր ներկայացուցիչը, այնպես որ` Սմբատյանն իր գործն ունի: Մեծն Բարսեղ Թումանյանն էլ, կարծում եմ, իշխանությունների թեկնածուն չէ, քանի որ նրանց պետք է մեկը, ով կանի իրենց ասածը: Իշխանությունների հովանավորյալն է Կամերայինի տնօրենը` Արման Ծատուրյանը: Սակայն, կարծում եմ, այն երեք թեկնածուների մեջ ինչ-որ մեկը կա, որի համար էլ ծածուկ են պահվում նրանց անունները»,- ասաց նա: