կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 19:51
Աշխարհ

Բուլղարիան և Հունաստանը փակում են Թուրքիայի հետ սահմանը

Բուլղարիան և Հունաստանը փակում են Թուրքիայի հետ սահմանը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ բանակը, ժանդարմերիան ու սահմանապահ ոստիկանությունը հրատապ տեղակայվել են Թուրքիայի հետ սահմանին, որպեսզի հետ մղեն փախստականների հնարավոր հոսքը, քանի որ Անկարան որոշել է չխոչընդոտել սիրիացի փախստականների տեղաշարժին դեպի Եվրոպա. տեղեկացնում է yerkir.am-ը՝ «Պրավդա»-ին հղումով:

Ըստ վարչապետի՝ Էդիրնա քաղաքի մաքսատանը փախստականների հետ կապված իրավիճակն արդեն մտահոգիչ է:

Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովն էլ հայտնել է, որ փետրվարի 28-ի առավոտյան ոստիկանությունը կասեցրել է միգրանտների երկու խմբի՝ յուրաքնաչյուրում մոտ 30 մարդ, մուտքը երկիր:

«Ես հայտարարում եմ վճռականության մասին՝ կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցառումները պետական սահմանի պաշտպանության համար՝ չթույլատրելով ապօրինի միգրանտների մուտքը Բուլղարիայի տարածք: Այդ նպատակին բուլղարական բանակը կուղղի մինչև 100 մարդ և 140 միավոր տեխնիկա»,- իր թվիթերյան էջում գրել է նախարարը:

Հունաստանում, ըստ տեղական մամուլի, այսօր փակվել է Էվրոսի մաքսատունը, սահմանային անցակետում լրացուցիչ ուժեր են տեղակայվել: Հենց այդ անցակետի մոտ՝ թուրքական կողմում, սահմանը հատել ցանկացող փախստականների զգալի կուտակումներ կան:

Հարևան երկրների հետ ցամաքային ու ծովային սահմանները բացելու մասին որոշումն Անրակարն կայացրել է նախագահ Էրդողանի մոտ արտակարգ խորհրդակցությունից հետո: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սիրիական Իդլիբ շրջանում ավիացիոն հարվածի հետևանքով, որում Անկարան մեղադրում է Դամասկոսին, զոհվել է 33 թուրք զինվոր:

Ռուսաստանն այդ ամենի պատասխանատու է համարում Թուրքիային, որը չի կատարել Սոչիի պայմանավորվածությունները՝ զինաթափել Իդլիբի իսլամականներին, այլ ընդհակառակը՝ ամեն կերպ աջակցում է նրանց: