|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Կատարը և ԱՄԷ-ն նավից նավ սխեմայով հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս՝ տարածաշրջանում նավագնացությանը սպառնացող վտանգի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մոնիթորինգային ընկերությունների տվյալները։
Reuters-ը նշում է, որ վերջին շաբաթներին ՀԲԳ-ով երեք լցանավ կատարել է փոխաբեռնում՝ Հնդկաստան և Ճապոնիա հետագա առաքման համար։ Օգոստոսի վերջին Օմանի ափերի մոտ GasLog Shanghai լցանավը, որը հուլիսին հայտնվել էր հարվածի տակ, բեռը փոխաբեռնել է GasLog Savannah լցանավ։ Օգոստոսի կեսերին ԱՄԷ-ի արևելյան ափի մոտ Al Rekayyat լցանավը, որը գնդակոծման էր ենթարկվել նեղուցի մերձակայքում, բեռը հանձնել է Tembek լցանավին՝ Հնդկաստան տանելու համար։ Երրորդ լցանավը՝ Mraweh-ը, փոխաբեռնում է կատարել LNG Enugu լցանավից Օմանի ափերի մոտ, ինչից հետո նավը մեկնել է Ճապոնիա։
Հեղուկացված բնական գազի փոխաբեռնումը նավից նավ սխեմայով հազվադեպ գործելակերպ է, սակայն Հորմուզի նեղուցում նավագնացությունն, ըստ էության, արգելափակված է, ինչի պատճառով Ասիայում ՀԲԳ-ի գներն աճել են՝ հասնելով վերջին հինգ ամսվա ընթացքում առավելագույնի: