Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապարանից մեկնարկած քայլերթի հետ դեպի Երևան եկող ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ուշադրությունը գրավել էր մի հանգամանք, որի մասին էլ խոսեց ուղիղ եթերում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա պատմեց, որ մի թանկանոց մեքենայից միջին տարիքի մի տղամարդ, տեսնելով Արցախի դրոշը, գոռացել էր՝ Արցախ եք ուզում, գնացեք Արցախ։ Եվ քանի որ այդ մարդը չէր կանգնել, որ Արթուր Խաչատրյանը նրան հասկացնի պետության և ցեղախբի տարբերությունը՝ պատգամավորը հրապարակային պատասխանեց նրան ու մյուսներին, ովքեր այդ կարծիքի են։
«Մեր այս երթում կան 44-օրյա պատերազմին մասնակցածներ և հին գվարդիայի ներկայացուցիչներ, ովքեր դեռ 1989 թ-ից են մասնակցել Արցախյան պատերազմին։ Պետությունը կազմակերպված ամբողջություն է և ունի բանակ, պետական քաղաքականություն և բանակը պետք է իրականացնի պետական քաղաքականությունը։ Հայ ժողովուրդը այն եզակի երջանիկ ժողովուրդներից է, որն ունի պետականություն և բոլոր այն վայ-հայրենասերները, ովքեր ասում են՝ գնացեք Արցախ, նախ՝ մեծամասամբ նրանք են, ովքեր երբեք Արցախում չեն եղել, և չեն հասկանում, որ պետությունը պետք է հզոր լինի, որ պաշտպանի իր ազգային շահերը։
Վերջապես, Արցախը հրապարակային բուլվար չէ, որ ամեն մեկը վեր կենա, պապուց մնացած որսորդական հրացանը վերցնի և գնա ինքնապաշտպանական ջոկատ կազմի, պայքարի ադրբեջանական տանկերի դեմ։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր մտահոգված են Արցախի ճակատագրով, ովքեր իրականում մտահոգված են ՀՀ սահմանների անձեռնմխելիությամբ, պետք է ոչ թե դեմագոգիկ պնդումներ անեն, որ Արցախ եք ուզում՝ գնացեք Արցախ, այլ պահանջեն, որ Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը պատարստ լինի պաշպանել մեր ազգային շահերը, Արցախը, Հայաստանը, որովհետև առանց Արցախի չկա Հայաստան, և առանց Հայաստանի չկա Արցախ»,-բացատրեց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։
Մանրամասն՝ տեսանյութում․