|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հոկտեմբերի 15-ի գիշերը կրակոցներ են հնչել ԿԸՀ շենքի մոտ: Կրակողը եղել է ոստիկանության ծառայող, որը որսորդական հրացանից կրակ է բացել Գեւորգ Քոչար փողոցում վիճաբանող երիտասարդների ուղղությամբ:
Ոստիկանությունից երեկ թերթի այս տեղեկությունը հաստատեցին: Ասացին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2.30-ի սահմաններում. նշված ժամին, նշված վայրում վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, ավելի ուշ դեպքի վայրում պարկուճներ են հայտնաբերվել:
Կրակ բացած ոստիկանը, որի անձնական տվյալները գաղտի են պահվում, դեպքի մասին զեկուցագիր է ներկայացրել, որում նշել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է երիտասարդների ուղղությամբ` նրանց վեճը դադարեցնելու նպատակով: Տեղի ունեցածի վերաբերյալ այժմ քննություն է ընթանում, հրացանն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: