կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 21:23
Հասարակություն

Բայց դու ի՜նչ վախեցած ես, Նիկո՛լ, Լ. Գալստյանն անդրադարձել է «Դիմադրություն» շարժման մեքենայի առևանգման փորձին

Բայց դու ի՜նչ վախեցած ես, Նիկո՛լ, Լ. Գալստյանն անդրադարձել է «Դիմադրություն» շարժման մեքենայի առևանգման փորձին
ԲԱՅՑ ԴՈՒ Ի՜ՆՉ ՎԱԽԵՑԱԾ ԵՍ, նիկոլ: Այս մասին գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
 
«Անցնում եմ Սախարովի հրապարակով։ Ականջներս սղոցում է ոստիկանական սուլիչների ձայնը, ու աչքիս է զարնում հրապարակում պարեկների արտասովոր բազմությունը։
 
Գրեթե կաթվածահար դարձած հրապարակի կենտրոնում նկատում եմ մեր սպիտակ, եռագույնով զարդարված իրազեկող պիկապը․ շուրջը ոստիկանների հոծ բազմություն է ու նրան մոտեցրած մի քարշակ՝ պատրաստ տարհանելու ավտոմեքենան։
 
Մոտենում եմ պաշտոնով ամենաբարձր ու ակտիվ հրահանգներ տվող ոստիկանին, ներկայանում եմ ու խնդրում պարզաբանել, թե ինչ է կատարվում։
 
Կապիտան Ավետիսյանը ժպտադեմ պատասխանում է, որ տուգանային հրապարակ են տանում, որպեսզի զննեն մեքենան։
 
-Ինչո՞ւ և ին՞չ հիմքով, - խնդրում եմ պարզաբանել և հիմնավորել։
 
Կապիտան Ավետիսյանը սկզբում հղում է կատարում օրենքին։
 
Պնդում եմ, որ ներկայացնի, թե օրենքի որ հոդվածով է հիմնավորված իր գործողությունը։
 
-Բացեք օրենքը, ընդեղ կա,- պատասխանում է կապիտան Ավետիսյանն ու փորձում հիմնավորել իր գործողությունները։
 
Օրենքը մեր տղաներից մեկի կողմից հեռախոսով բացել-ընթերցելուց հետո էլ/թեև սա մեր պարտականությունը չէր/ հիմնավորում ենք, որ առանց հիմքերի և գրավոր լիազորության, ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելու իրավասություն չունի ոստիկանությունը։
 
-Լիազոր մարմնի հրահանգ կա,- երկրորդ հիմնավորումն է բերում կապիտան Ավետիսյանն ու խնդրում չքաղաքականացնել։
 
Ես իհարկե չեմ «քաղաքականացնում», բայց չեմ դադարում պնդել, որ այս անգամ ներկայացվի լիազոր մարմնի գրավոր ցուցումը, այլապես ինքնիրավչություն է կատարվածը․․․
 
Դե բնական է․ ցուցումը բանավոր է․․․
 
Մի կես ժամ տևած այս զավեշտից հետո մոտենում է ոստիկանների նոր խմբաքանակ․ մեկ այլ բարձրաստիճան ոստիկան Ավետիսյանի ականջին փսփսում և հավանաբար պարզում, որ այդ ընթացքում անգամ վարորդի փաստաթղթերը չեն ստուգել։
 
Ստուգում են փաստաթղթերն ու մեքենան ազատ է արձակվում։
 
Գրեթե կես ժամ տևած անհեթեթությունն ավարտվում է․․․
 
Կապիտան Ավետիսյանին հրաժեշտ եմ տալիս և խորհուրդ տալիս ամեն հիմար հրահանգի չենթարկվել, պահել համազգեստի և կոչումի պատիվը։ Նրա նման հարյուրավոր ոստիկաններ ոչ թե նիկոլին ու նրա ռեժիմին են երդում տվել, այլ Հայոց պետականությանն ու օրենքին։
 
Նիկոլ, դու միթե չես հասկացել․․․ չէ՝, դու չես կարող հասկանալ։ Մեր տղեքը, հենց նրանq, ում ամենօրյա ռեժիմով բաժիններ ես տանում ու տուգանային հրապարակներ, 44 -օրյա պատերազմին թուրքի աչքերին են նայել, նայել են անթարթ ու աննահանջ։
 
Նրանց չես վախեցնի, իսկ այ դու՜ վախենալու իրավունք ունես, դու չես կարող չվախենալ․․․»,- գրել է պատգամավորը: