|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր՝ մայիսի 31-ին, երթով Ֆրանսիայի հրապարակից հասան գլխավոր դատախազության շենքի մոտ: Այստեղ երթը կանգ առավ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշեց. «Սա այն կառույցն է, որը հենց տեսնում է, որ օրինակ, մի բերետավոր՝ տարբեր գույնի ոստիկան, մի քաղաքացու ձեռք է ջարդում, մեկի ոտքն է ջարդում, մեկի մազերն է քաշում, մեկին խեղդում է, այդ ժամանակ այս կառույցը պետք է գործ հարուցի: Իր պարտականությունը դա է: Հիմա ես հարց եմ ուզում բարձրացնել, գործ հարուցե՞լ է այս կառույցը, թե՞ ոչ:
Դրանից հետո երթը մի քիչ առաջ շարժվեց՝ հասնելով ԱԳՆ շենքին, որի մուտքին մեծ թվով ոստիկաններ են կանգնած՝ վահաններով ու սաղավարտներով:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանների հետ կոնֆլիկտի չբռնվել. «Մենք այստեղ ենք մի նպատակով, որ մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան նրանց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ: Մոտենում ենք առաջ, բայց շենքը չենք շրջափակում»:
Շուրջ երեք տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ ցանկություն հայտնեցին հանդիպելու երեք նախարարների հետ: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կտեղեկացնեն նախարարներին: