կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 09:51
Հասարակություն

Փոփոխություններ խոստացողներն այժմ բռնություն են կիրառում․ «Ժողովուրդ»

Փոփոխություններ խոստացողներն այժմ բռնություն են կիրառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները, հուսանք, կպարզվեն համակողմանի ու արդարադատ քննությամբ, չնայած պարզ է՝ ինչ դատ ու դատաստան էլ լինի, հարազատների մորմոքի համար այն բալասան չի լինի:

Վթարի ենթարկվելու պահին (դատելով համացանցում տարածված տեսանյութերից) լուսահոգի կինը շփոթվում է, չի կողնորոշվում՝ ինչ անել, ու ողբերգական վթարի զոհ է դառնում: Ինչպե՞ս են աշխատել ոստիկանները, ինչպե՞ս ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կամ ի՞նչ ազդանշան են տվել այդ պահին փողոցում կամ մայթերին գտնվող անցորդներին. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենաշատն են հուզում միջադեպից ցնցված հասարակության մտածող հատվածին:

Իրավապաշտպանների մեծ մասը, օրինակ, հույս չունի, թե արդար քննություն կիրականացվի, ու կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները: Դատողությունն ինչ-որ առումով գուցե արդարացի է, քանզի 2018-ին նաեւ ոստիկանական համակարգում փոփոխություններ խոստացող «հեղափոխականներն» այժմ բռնություն են կիրառում խաղաղ ակցիա իրականացող ցուցարարների վրա ու, փաստորեն, հանուն կառավարական «կորտեժի» անարգել երթեւեկի՝ վթարի ենթարկում երիտասարդ հղի կնոջ:

2018-ից հետո ոստիկանական համակարգի միակ փոփոխությունը «պարեկների» ինստիտուտի ներդրումն է, որ ինչքան էլ մերօրյա իշխանավորները փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել, միեւնույնն է, չի ստացվում ու չի ստացվելու, քանզի երկրում կարգ ու կանոն, օրենք չի կարող պահպանել մեկը, որ երբեմն անգամ միջնակարգ կրթություն չունի, էլ չասած ֆիզիկական բավարար կարողություններ, շփվելու տակտ ու էթիկա չունենալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում