Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հակամարտության հարցով բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նախկին նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին: «Կարելի է հստակ ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքում Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն ուղղակի անիրական են, մեզ համար անընդունելի»,- նշեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով` մինչ օրս Հայաստանը բոլոր միջոցներն օգտագործել է, որպեսզի բանակցային գործընթացում, իրոք, աշխուժություն տիրի:
«Ցավոք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գործող փաստաթղթում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումներն ու բանակցությունները որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունը չեն կատարում»,- նշեց նա:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել: «Այս խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, թե փոխզիջում` նշանակում է միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի կողմից»,- ասաց նա` հավելելով, որ ապագան ցույց կտա` ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկել, որ մեզ համար կարևոր խնդիրը ստանա արդյունավետ ընթացք: