կարևոր
4345 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-24 13:52
Քաղաքական

Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման է դրել փոփոխել ՀՀ Սահմանադրությունը․ Քրիստինե Վարդանյան

Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման է դրել փոփոխել ՀՀ Սահմանադրությունը․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Երբ «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորներով հայտարարություն տարածեցինք, հենց սա էինք ասում. բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման է դրել փոփոխել ՀՀ Սահմանադրությունը: Մենք, թերևս, այնքան ուղիղ չէինք կարող դա ասել, որքան երեկ ասաց Արարատ Միրզոյանը:

Այս բոլոր օրերի ընթացքում իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չհերքեց ընդդիմության բարձրածրած մտահոգություններից որևէ մեկը: Մեր բոլոր բերած փաստարկներին պատասխան` նրանք միայն ասում են, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ էլ մենք ենք խնդիր տեսել: Բայց, ի տարբերություն մեզ, Ադրբեջանը սահմանադրություն փոխելու գործընթաց չի նախաձեռնել:

Ազատության հարցին ի պատասխան.

«Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում առաջարկվի Սահմանադրությունից դուրս բերել մայր օրենքի նախաբանը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին և Լեռնային Ղարաբաղին» Սահմանադրության փոփոխության հայեցակարգի մշակմանը մասնակցած խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ուղիղ ասել է, որ «չի բացառում» դա:

Ավելին` նույն մարդը Հանրային հեռուստաընկերության եթերում սկսել է պաշտպանել Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հեռացնելու իշխանական տեսակետը, հայտարարելով, որ այն խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար:

Բոլոր հղումները կտեղադրեմ մեկնաբանություններում»: