կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 13:58
Քաղաքական

Դիմում ենք անկախության սերնդին՝ եկեք Ազատության հրապարակ․ հացադուլ իրականացնող երիտասարդներ

Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, իրենց հացադուլի առաջին օրն ամփոփելով, նշում են, որ ժամանակն է վեր կանգնելու անձերից և քաղաքական դիրքորոշումներից։

«Մենք ոչ թե անձեր ենք այստեղ, այլ մեր մտահոգության մարմնացումն ենք, այս իմաստով՝ մեր անձերը որևէ մեկի անձի հետ խնդիր չունեն։ Եթե մարդիկ կգան, կկիսեն մեր մտահոգությունը, ապա մենք հաշտ ենք նրա անձի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նվեր Կիրակոսյանը։

Նրանք կոչով դիմում են անկախության սերնդին՝ գնալ հրապարակ, մասնակցել քննարկմանը։

«Մեր խնդիրը հասարակության երիտասարդական շերտի հետ է։ Մենք իրենց ենք դիմում, մեր հացադուլն իր խնդիրը կհամարի կատարված, եթե այստեղ հավաքվի այն կրիտիկական զանգվածը, որը մենք պատկերացնում ենք, այսինքն՝ անկախության սերնդի ներկայացուցիչները, որոնք կիսում են և պատրաստ են այդ մտահոգությունների համատեքստում գործողություններ կատարել»,- ասաց Կիրակոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։