կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 11:01
Առանց Կատեգորիա

Ճանաչում եմ անկախության սերնդին, որն ունի բարոյական բարձրություն` կնոջ դեմ բռնությանը վերջ տալու համար

Ճանաչում եմ անկախության սերնդին, որն ունի բարոյական բարձրություն` կնոջ դեմ բռնությանը վերջ տալու համար

Հայաստանի մէջ ընտանեկան բռնութեան նոր զոհ մը ևս։ Ընտանիք մը ևս քայքայուած։

Եթէ աւագ սերունդը դեռևս կը կարծէ որ կնոջ դէմ բռնութիւնը «Մեր Մանկութեան Տանկոյի» ծանօթ տեսարանին, ուր կինը ոչ միայն իր ամուսնու անհաւատարմութիւնը կընդունի այլ` ապտակը սիրոյ արտայայտութիւն կը համարէ, կամ Ռուբէն Հախվերդեանի «Բարի լոյս տիկին Արուս» երգի բառերուն հետևումով կնոջ դէմ բռնութիւնը «վաղեմի սովորութիւն» է և տղամարդոց «արտայայտուելու» ձև, ապա և նոր սերունդին կը մնայ նաև իրենց ծնողներուն դաստիարակել` կնոջ դէմ բռնութիւնը չի' կարելի և թոյլատրելի չի'։

Կը ճանչնամ այդ սերունդը, անկախութեան սերունդ որ ունի ե'ւ դաստիարակութիւնը, ե'ւ բարոյական բարձրութիւնը կնոջ դէմ բռնութեան այս ախտին վերջ տալու համար։ Բոլորս միասին հայութիւնը մաքուր պահենք կնոջ դէմ բռնութեան կեղտէն։

Խաչիկ Տէր-Ղուկասեան, Արժանթին