Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին «Չենք լռելու»-ի թեժ գծին զանգահարել է Տավուշի մարզի զորամասերից մեկի զինվոր` 1992թ. ծնված երևանցի Հովհաննես Մուշեղի Եսայանը: Նա հայտնել է, որ, ընդվզելով զորամասում տիրող խտրականության դեմ, իր դեմ է լարել իր պետերին` ի դեմս գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի:
Վերջիններս, ըստ զինվորի, օգտագործելով կենցաղային վեճը, որոշում են կայացրել հաշվեհարդար տեսնել նրա հետ` ուղարկելով դատարան: Հովհաննես Եսայանի խոսքերով` զորամասի ղեկավարությունը, սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին, հոգացել է, որպեսզի նա երկամսյա կալանքի դատապարտվի:
Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց զորամասի ղեկավարությունը այն չի տրամադրում զինվորին: Ըստ Հովհաննեսի` դա արվում է, որպեսզի սպառվի դատական բողոքարկման համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը:
Այս խնդրի վերաբերյալ որեւէ տեղեկություն ստանալու համար կապվեցին պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հետ: Վերջինս ասաց, թե թեեւ ինքը կասկածի տակ չի դնում զինվորի խոսքերը, սակայն հալած յուղի պես ընդունել էլ պետք չէ, քանի դեռ չեն ճշտվել մանրամասները:
Իսկ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի գծով սպա Մերի Սարգսյանն ասաց, թե ՊՆ քննչական 6-րդ կայազորի քննչական պետի կողմից հանձնարարվել է զինծառայող Հովհաննես Եսայանին ներկայացնել քննչական բաժին` վերոնշյալ տեղեկատվության վերաբերյալ բացատրություն տալու նպատակով, ինչպեսեւ փաստի առթիվ նյութեր նախապատարաստել:
Դավիթ Կարապետյանն ասաց, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ահազանգի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին կհրապարկվի: