Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանին պետք է կանգնեցնել եւ թույլ չտալ, որ նա միանձնյա որոշումներով վերջանակապես կործանի Հայաստանը եւ Արցախը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Հայաստանի վարչապետը երեկ հայտարարեց, որ ինքը չի կարողանում կանգնեցնել Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը եւ սկսեց հիմնավորել՝ կրկին խեղաթյուրելով փաստերը։ Զարմանալի չէ նրա կեցվածքը։ Զարմանալի է ու բանականությունից դուրս, որ այսօր նա դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Եթե կոչ, ապա միայն միակը՝ Փաշինյանին պետք է կանգնեցնել եւ թույլ չտա, որ միանձնյա որոշումներով վերջանակապես կործանի Հայաստանը եւ Արցախը»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ 1998 թվականից առայսօր հայի ընտրությունն է, որ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Սա բնավ չի նշանակում պատերազմ, ինչպես հայտարարում է վարչապետը, որը երեկ իր ելույթում խոստովանեց, որ հազարավոր զոհերի հանգեցրած որոշման հեղինակ է։ Դա ավելին է, քան դավաճանությունը։ Մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում զենքը ձեռքներիս պատրաստ ենք պաշտպանել Արցախը՝ անկախ ամեն ինչից։ Ով հավատում եւ պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, պետական հանցագործ է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։