|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուս քաղաքագետ Սերգեյ Գրիգորովը կանխատեսում է արել Լուգանսկի և Դոնեցկի՝ Ռուսաստանի մաս դառնալու ամենահավանական ժամանակի մասին:
«Ռուսաստանի դեմոկրատներ» շարժման համանախագահ, ինչպես նաև Տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Սերգեյ Գրիգորովը նշել է, թե ինչպես է «Դոնբասում սպասվող զինված բախումը հանգեցնելու նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը վերադառնալու է այդ տարածաշրջան»:
Փորձագետը նշել է, որ ներկայիս անհանգիստ ժամանակաշրջանում, որը ստեղծվել է Արևմուտքի կողմից նախկինում ընդունված նորմերի և կանոնների խզման պատճառով, հնարավոր է դառնում իրականացնել իրադարձությունների զարգացման՝ նախկինում անհնարին սցենարներ: Այս համատեքստում նա նշել է, որ Ռուսաստանի՝ Ղրիմի հետ վերամիավորումից հետո պետք է ակնկալել, որ Ռուսաստանի ղեկավարը մինչ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը կարող է համաձայնել պետությանը միացնել նաև Դոնբասը:
«Ես կանխատեսում եմ, որ մինչև 2024 թվականը` մինչև Պուտինի նախագահության ավարտը, Դոնբասը կվերադառնա Ռուսաստան»,- նշել է Գրիգորովը: