Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ այս քայլն արվել է որպես հակառուսական պատժամիջոցների պատասխան։
«Ի պատասխան հակառուսական պատժամիջոցների հերթական «ալիքի», որը Ջո Բայդենի վարչակազմը մարտի 24-ին սահմանել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի 328 պատգամավորների նկատմամբ, որը, հաշվի առնելով նախկինում սև ցուցակում ներառված ռուս խորհրդարանականներին, կազմում է գործնականում գրեթե ամբողջ կազմը, «հայելային» պատժամիջոցների սահմանափակումներ են մտցվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ անձինք, այդ թվում՝ Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարությունն ու հանձնաժողովների նախագահները, մշտական կարգով ներառվում են ռուսական «սև ցուցակում»։
Բացի դրանից՝ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել կանադացի 87 սենատորների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Գերատեսչությունում նշել են, որ սենատորներն ընդգրկված են ռուսական ցուցակում մշտական հիմունքներով՝ ի պատասխան Մոսկվայի դեմ Օտտավայի ձեռնարկած թշնամական քայլերի։
Սահմանափակիչ միջոցները ներառում են, ի թիվս այլ բաների, Ռուսաստան մուտքի արգելքը։