կարևոր
481 դիտում, 4 ժամ առաջ - 2024-12-23 12:08
Քաղաքական

Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ․ Մետաքսե Հակոբյան

Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ․ Մետաքսե Հակոբյան

Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։ 

«2023 թ.-ի սեպտեմբերին Արցախում իշխանազավթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Նիկոլը մի նպատակ ուներ՝ Արցախի իր արբանյակների (և խորհրդարանական և արտախորհրդական) օգնությամբ կատարելով ադրբեջանի պահանջը, պիտի Արցախը գլխատվեր և ըստ իրենց ծրագրերի, որպես «խառնամբոխ լցվեր» Հայաստանի Հանրապետություն։

Եթե Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չինքնակազմակերպվեր ու ԱՀ նախագահ չընտրեր, ապա Նիկոլին հաջողվելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական ինստիտուտները պիտի կենդանի մնան, գործեն, որպեսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉՓԱԿՎԻ։

Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ։ Հանձնել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետությունը շրջափակման և 150000 հայերին ցեղասպանության»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։