կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 13:26
Քաղաքական

Օրվա վանդալիզմը Նիկոլի՝ ծռերին տված ուղիղ ցուցումի արդյունք է. Ա. Աշոտյան

Օրվա վանդալիզմը Նիկոլի՝  ծռերին տված ուղիղ ցուցումի արդյունք է. Ա. Աշոտյան
Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը:
Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել:
Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում:
Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար:
Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղիղ ցուցումի արդյունք է:
Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի:
Հ.Գ. Այսօրվա իրենց պահվածքից հետո նրանց վրայից վերջնականապես պետք է հանել մեր հերոսական էպոսի և կպցնել քոչվոր հարևանների էպոսի՝ Քյորօղլու վաստակներ անունը:
 
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ