կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 13:05
Տարածաշրջան

Հայկական եկեղեցու նկատմամբ հերթական վանդալիզմը` Թուրքիայում

Հայկական եկեղեցու նկատմամբ հերթական վանդալիզմը` Թուրքիայում

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սբ Հրեշտակապետաց եկեղեցու Մայր Դռան և պատի վրա անգլերենով ու արաբերենով սպառնալից գրություններ են հայտնվել: Այս մասին հաղորդում է Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆեյբուքյան պաշտոնական էջը:

Մասնավորապես նշված է.

«ՊԱԼԱԹՈՒ ՄԷՋ ԱՆԱԽՈՐԺ ԴԷՊՔ

Շաբաթ, 23 Փետրուար 2019, ժամը շուրջ 22.30-ին Պալաթու Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ Մայր Դրան և պատին վրայ ցեղապաշտ ու ատելութեան բովանդակութեամբ վերտարութիւններ գրուած են՝ Անգլերէնով ու Արաբերէնով։

Թաղային Խորհրդոյ անդամները նկարելով սոյն գրութիւնները վիտէոյի արձանագրութիւններուն հետ միասին անյապաղ փոխանցած են զանոնք Պատրիարգական Ընդհանուր Փոխանորդ Բարձր. Տ. Արամ Արքեպս. Աթէշեանին։

Թաղային խորհուրդը այս անախորժ դէպքին մասին տեղեակ պահած է նաև Ֆաթիհ Գաւառակի Ապահովութեան Տնօրէնութիւնը»։