կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 17:17
Աշխարհ

Մենք օսմանյան վիլայեթ չենք. Թունիսի նախագահը պատասխանել է Էրդողանին

Մենք օսմանյան վիլայեթ չենք. Թունիսի նախագահը պատասխանել է Էրդողանին

Թունիսի նախագահ Քայիս Սաիդը պատասխանել է երկրում խորհրդարանի լուծարման մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությանը՝ ասելով, որ իր երկիրը մերժում է արտաքին միջամտությունն իր գործերին, և Թունիսը ֆիրմանի (սուլթանի հրամանագրի) սպասող վիլայեթ չէ։

Թունիսի նախագահն անցյալ չորեքշաբթի հայտարարել էր խորհրդարանի ցրման մասին՝ մեղադրելով խորհրդարանին երկրի դեմ դավադրության մեջ։ Էրդողանն ասել էր, որ իրեն տխրեցրել են Թունիսից ստացված լուրերը, իսկ խորհրդարանը ցրելու որոշումը «հարված է Թունիսի ժողովրդի կամքին»։

Թուրքիայի կառավարությունը գաղափարական և բարեկամական սերտ կապեր ունի խորհրդարանում տեղերի մեկ քառորդը զբաղեցնող «Ան Նահդա» կուսակցության առաջնորդի և Թունիսի խորհրդարանի խոսնակ Ռաշիդ ալ Ղանուշիի հետ։