կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 12:11
Հասարակություն

Դիանա Մինասյանն Ավինյանի դասընկերոջ կինն է, և պարզ է՝ ինչու են ընտրություններից առաջ տնօրեն նշանակում․ մանկավարժ

Դիանա Մինասյանն Ավինյանի դասընկերոջ կինն է, և պարզ է՝ ինչու են ընտրություններից առաջ տնօրեն նշանակում․ մանկավարժ

Չեխովի դպրոցում աշխատում եմ արդեն 19 տարի, և այսօր մեր ամբողջ կոլեկտիվը վրդովված է, որովհետև մենք ուզում ենք հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ և ի՞նչ պատճառներով այսօրվա մեր տնօրենի ԺՊ-ին փոխեցին, և տրամաբանությունը չենք հասկանում․ Չեխովի դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի մանկավարժներից Նարինե Աբրահամյանը։

«Բերել են այնպիսի մի մարդու, որը ընդհանրապես դպրոցի հետ կապ չունի, հանրակրթությունից տեղյակ չէ, ուսուցիչ էլ չի աշխատել։ Ուզում են աշակերտների համար այսպիսի կարևոր պահին, երբ երկու ամիս է մնացել, որպեսզի  տարին փակենք, խաթարել մեր անդորրը  և փոխել մեր տնօրենին։ Նշանակել են մի մարդու, որն ամբողջ կոլեկտիվի կողմից ոչ մի ձայն չի հավաքել։ Ինչո՞ւ ենք մենք արդեն երրորդ անգամ մասնակցում  տնօրենի ընտրություններին, ձայն տալիս, եթե, միևնույն է, մեր ձայնը հաշվի չի առնվելու, և բերելու են մեկին, որը զրո ձայն է հավաքել և՛ ուսուցիչների, և՛ ծնողների կողմից»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, տնօրենի ժպ նշանակված Դիանա Մինասյանի ամուսինը, իրենց ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի դասընկերն է։