կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 22:32
Հասարակություն

Պաշտոնապես հաստատվեց՝ ԱԻ նախարարը ձերբակալվել է

Պաշտոնապես հաստատվեց՝ ԱԻ նախարարը ձերբակալվել է

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվել է, տեղեկությունը Yerkir.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։

Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։