կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 18:06
Քաղաքական

Լուկաշենկոն հիշել է Վիետնամի պատերազմի մասին

Վիետնամի պատերազմը հիմք դարձավ Հանոյի եւ Մինսկի հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա իր մտքերն է արտահայտել 20-րդ դարի կեսերի պատմական իրադարձությունների վերաբերյալ Բելառուսում Վիետնամի դեսպան Նգուեն Վան Նգիի հետ հանդիպմանը, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն ասել է, որ երբ հիշատակում է Վիետնամը, հիշում է Վիետնամի ժողովրդի պայքարը «այն մարդկանց դեմ, որոնք ցանկանում էին հաստատվել Հարավարեւելյան Ասիայի այս դրախտային եւ ռազմավարական տարածաշրջանում»։

«Այդ ժամանակ մենք միասին էինք, միասին կռվում էինք։ Մենք օգնեցինք Վիետնամին։ Եվ սա մեր հիմքն է: Սա մեր պատմական հիշողությունն է երկու պետությունների հարաբերություններում»,- ընդգծել է նա։ Լուկաշենկոն հավելել, որ Բելառուսը միշտ կգնահատի համատեղ պայքարի տարիները։

Վիետնամի պատերազմը, որը տեւել է 1955-1975թթ․ 20-րդ դարի ամենամեծ եւ մշակութային նշանակություն ունեցող հակամարտություններից մեկն էր: Պատերազմի տարբեր փուլերում մարտական գործողություններին մասնակցել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԽՍՀՄ-ի եւ Կամբոջայի ստորաբաժանումները։ Փաստորեն Վիետնամում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ, որի կողմերից յուրաքանչյուրը ապավինում էր համաշխարհային խոշոր տերություններից մեկի ռազմական եւ քաղաքական աջակցությանը։

Հակամարտությանը մասնակցել են նաեւ Խորհրդային Միության զինված ուժերը, որոնք այն ժամանակ ներառում էին Բելառուսը որպես Բելառուսական ԽՍՀ։ Մարտերն ավարտվել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հաղթանակով։