կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 13:28
Քաղաքական

Մեզ ոչ ոք էլ չէր խանգարում` եթե ուզենայինք, առաջ կգնայինք. պաշտպանության նախկին նախարար

Մեզ ոչ ոք էլ չէր խանգարում` եթե ուզենայինք, առաջ կգնայինք. պաշտպանության նախկին նախարար

Այսօր լրագրողների հետ հանդիպեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Քառօրյա պատերազմից հետո` հիմա, ըստ նրա, հայկական կողմն ակնկալում է զինադադարի հաստատում և Մինսկի խմբի համանախագահների կողմից վերահսկման մեխանիզմների ստեղծում, որպեսզի հասկանան, թե ով է խախտումներ անում:

Ինչ վերաբերում է հարցին, թե հայկական կողմն առաջ էր գնում, սակայն ամենաթեժ պահին հրադադարի մասին սկսեցին խոսել, այդպիսով` հայկական բանակի առաջխաղացումը փորձելով կասեցնել, Հարությունյանը նշեց, որ խոսակցություններն ընդամենը էմոցիաներ են:

«Նույն բանի մասին էին խոսում 1994-ին, սակայն, իրավիճակի ռազմաքաղաքական գնահատականին տեղյակ լինելով, կարող եմ ասել, որ այն ժամանակ զինադադարի կնքումը եղել է շատ ճիշտ: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա կարող եմ ասել, որ մեզ ոչ ոք էլ չէր խանգարում` եթե ուզենայինք, առաջ կգնայինք, սակայն 5 կիլոմետր առաջ գնալու համար մեր տղաների արյունը թափելն անիմաստ եմ համարում»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` այո, եղել են տեղեր, որ մենք թերացումներ ենք ունեցել, սակայն հաղթանակ ենք արձանագրել: