|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Արցախի ԱԽ կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին, առանձնացրել է առանցքային կետերը, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում հնարավոր կլինի ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ Այդ համատեքստում կարևորվում է խաղաղապահ զորախմբին անհրաժեշտ լծաների տրամադրումը՝ այդ թվում ռազմական։
Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի Անվտանգության խորհուրդը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ էր հետապնդում նրա ուշադրությունը հրավիրել Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ այդ ագրեսիայի հետևանքները կվերացվեն և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր։ Այդ կապակցությամբ ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը։
Նամակում նաև խնդրում ենք մեծացնել Արցախում խաղաղապահ զորախմբի մարդկային և տեխնիկական ներկայությունը, ինչը կօգնի ավելի արդյունավետ խաղաղապահ առաքելություն իրականացնել շուրջ 500 կմ-անոց շփան գծի երկայնքով։
Անհրաժեշտ է քննարկել նաև խաղաղապահ զորախմբի գործառույթների և մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում և ռազմական), որպեսզի արդյունավետորեն երաշխավորեն Արցախի բնակչության անվտանգությունը։