Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ էր, որ արտակարգ դրության պահպանումը մեկ նպատակ ունի ընդամենը՝ շարունակել սահմանափակել մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում։
"Սա վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը իրական խուճապի մեջ է, նա հասկանում է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ այլևս դժգոհ են իրենից, և սա փորձ է ճնշել ցանկացած ըմբոստություն, դժգոհություն, մարդկանց աչքերը վախեցնել, որ արտակարգ դրության ռեժիմում մարդիկ սուսիկ-փուսիկ իրենց հացի փողի մասին մտածեն և չմտածեն երկրում ապիկար, իմպոտենտ իշխանության գոյության մասին»,- նշեց նա:
Աշոտյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արագացնում է քաղաքական դաշտի կոնսոլիդացիան, ընդդեմ իրեն և հանուն վաղվա Հայաստանի։
«Ընկեր, քեզ մոտ ոչինչ չի ստացվում, ամեն ինչ վատ է, դիմում գրի, գնա. այս ձևով պայքարել չի ստացվելու»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն, ըստ Աշոտյանի, արդեն քաղաքական լայն շրջանակների համաձայնության խնդիր է:
«Նիկոլ Փաշինյանը պարզապես բրախել է ժողովրդին։ Եղունգ ունես, գլուխդ քորի կարգավիճակի մեջ է այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու այս ֆոնի վրա ցանկացած քաղաքական, քաղաքացիական իրավունքների սահմանափակում իր իշխանության գոյությունը մի քանի ամսով երկարացնելու առիթ է»,-ասաց նա։
Աշոտյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև աղջիկներ՝ վերջին տեղեկություններով 5 աղջիկ է բերման ենթարկվել։
«Ակնհայտ է, որ այս կառավարությունը չի կարողացել զսպել վարակի տարածումը, մարդկանց մոտ առաջացել են կյանքի, ապրուստի խնդիրներ։ Երկու ամիս անց մեզ մոտ արտակարգ իրավիճակը պահպանվել է առանց արտակարգ միջոցառումների։ Տեսնում եք՝ քաղաքում ինչ բարդակ է։ Ամբողջ աշխարհում արտակարգ դրությունը հանում են, բայց միջոցառումները շարունակում են, մեզ մոտ հակառակն է. արտակարգ դրության ռեժիմը պահպանել են, իսկ մարդկանց առողջության հետ կապված խնդիրները գցում են մարդկանց գրպանը։ Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց ապակենտրոն պայքարի մասին։ Դա նշանակում էր մի բան. Ինքնախոստովանություն, որ կառավարությունն իր վրայից ցրել է թեման»,-եզրակացրեց Արմեն Աշոտյանը։
Նա նկատեց, որ ընտրողաբար են բերման ենթարկում այն մարդկանց, որոնք դժգոհության առիթով են եկել․ «Հիմա, եթե որոշենք 200 հոգով միտինգ անել՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ մեզ չեն ցրի, ակնհայտ չէ՞ ընտրողական մոտեցումը: Սա խայտառակություն է, Հայաստանում արտակարգ դրությունը պահպանվել է բացառապես դժգոհ մարդկանց, քաղաքացիներին, քաղաքական մրցակիցներին ճնշելու համար: Այս խայտառակության մասին, որ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք ավտորիտար կառավարման են անցնում վիրուսի դեմ պայքարելու փոխարեն, մի քանի ժամից կիմանա ամբողջ եվրոպական քաղաքական հանրույթը, ես դա խոստանում եմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին հրավիրել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին։ Միաբանության անդամներին, որոնք ոստիկանության մոտ էին՝ աջակցելու Դանիելյանին, բերման ենթարկեցին՝ պարետի որոշումը խախտելու համար: