|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում պատասխանելով լրագրողի` Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ակտիվ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ սեպտեմբերին Դաշնակցությունը ստեղծել էր փորձագիտական խումբ` հասկանալու խնդրի բոլոր կողմերը, նաև` թե ինչ խնդիրներ են դրվելու բանակցությունների ժամանակ:
Ինչ վերաբերում է բուն գործընթացին, Դաշնակցությունը հայտնել է իր կարծիքը, որ դա իրենց համար անակնկալ էր, և ճիշտ չէ նման որոշում կայացնել` առանց խորհրդակցելու քաղաքական կուսակցությունների ու Ազգային ժողովի հետ: «Բայց նաև, պրագմատիկ լինելով, հասկանում էինք, որ մեզ այլընտրանք չեն թողնելու` Արցախյան խնդրի հետ կապված: Բայց որ այս խնդրում մենք չպետք է գնանք անձնատվության ու պետք է պաշտպանենք մեր շահերը, դա կարևոր է: Ակնհայտ է, որ մեր հակառակորդները` ադրբեջանական ու թուրքական լոբբին, փորձելու են մեր հանդեպ այլ տրամադրություններ ստեղծել, այնպես որ` վիթխարի աշխատանքներ կան տանելու, և դա պետք է գիտակցեն իշխանությունները: Պետք է աշխատենք միասին: Ճշմարիտ ընդդիմության համար ճիշտ ուղղություն է արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններին աջակցելը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Այս առումով Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում դեսպան նշանակելը ՀՅԴ խմբակցության քարտուղարը համարում է կարևոր փաստարկ: «Կկարողանա՞ մեր պետությունը, արժանապատիվ ձևով իր շահերը պաշտպանելով, հարաբերվել, դա ամեն մեկիցս է կախված»,- ասաց նա: