|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման հարցում կառավարությունը չի օգնի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Նրա բնորոշմամբ` հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն բնակչության, այլ նաև խոշոր բիզնեսի համար: «Իրականում, իրավիճակը բոլորովին այլ է:
Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա ենք վերցնում բնակչության բեռը: Մենք մտածում ենք նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու եղանակների մասին: Բայց չեմ կարծում, որ կառավարությունը պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը»,- հայտարարեց Աբրահամյանը: