Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել՝ եթե «մեր երկրի գոյությանը վտանգ սպառնա, այն կարող է կիրառվել հայեցակարգին համապատասխան»։
BBC-ն հայտնում է, որ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին Մոսկվայի՝ միջուկային սպառնալիքի մասին հայտարարությունները վտանգավոր է անվանել։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, երբ հեռուստահաղորդավար Քրիստիան Ամանպուրը ՌԴ նախագահի խոսնակին հարցրել է, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կկիրառի երկրի միջուկային զինանոցը, Պեսկովը պատասխանել էր. «Եթե կա մեր երկրի գոյությանն ուղղված սպառնալիք, այն կարող է կիրառվել ըստ հայեցակարգի»։
Մեկնաբանելով այս խոսքերը՝ Ջոն Քիրբին ասել է. «Այսպես չպետք է գործի պատասխանատու միջուկային տերությունը»։