կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 14:58
Քաղաքական

Այս մեղադրանքը համարում եմ ուղղակի անհեթեթ․ Ռոբերտ Քոչարյան

Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում և այս մեղադրանքը համարում եմ ուղղակի անհեթեթ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող։ Այս մասին ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ Սիլվա Համբարձումյանին ընդհանրապես չի ճանաչում։

«Ես չեմ հասկանում, թե տվյալ դեպքում իմ որ լիազորություններն եմ օգտագործել կամ չեմ օգտագործել և ինչի մեջ են մեղադրում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ տեղի ունեցող դատավարությունը քաղաքական պատվերի դասական օրինակ է։

Մանրամասն՝ տեսանյութում։