կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-16 21:16
Քաղաքական

Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան

Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձավ շարք հարցերի: Նախ հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ իր անձի դեմ արտահայտվողների մթնոլորտ է ձևավորվել, Քոչարյանը նշեց, որ չի կարծում, թե իր դեմ շատ մարդիկ են տրամադրված: Ըստ Քոչարյանի, նրանք ագրեսիվ փոքրամասնություն են իրենցից ներկայացնում, դրանց մեջ հեղափոխական ակտիվիստներ են ու այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իր դեմ են եղել: Ի վերջո, ըստ երկրորդ նախագահի, ընտրություններում իրեն դեմ է արտահայտվել ընտրողների 36  տոկոսը, և հենց դրանց մեջ են իր դեմ տրամադրված մարդիկ:

Սակայն, ըստ Քոչարյանի,  շատ շատերն են գոհունակությամբ հիշում այն տարիները, երբ ինքը նախագահ է եղել:

Հարցին, թե ինչը  պատճառ դարձավ դատարանից ազատ արձակման համար, Քոչարյանը պատասխանեց. «Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցվածք է եղել կեղծ եզրակացությունների վրա: Դատարկ ցուցմունքներ, որևէ բան չկա: Գործում որևէ գաղտնիք չկա, սակայն ըստ օրենքի, կան նախաքննական գաղտնիքներ և չեմ  կարղ շատ բաների մասին բարձրաձայնել»:

Քոչարյանը հորդորեց լրագրողներին պնդել և պահանջել իրավապահ մարմիններից, որ  ամբողջ գործընթացը թափանցիկ լինի, նախաքննական գաղտնիքը հանեն, որպեսզի պաշտպանվող կողմը բարձրաձայն խոսի ամեն ինչի մասին:

«Եվ դուք այդ ժամանակ դա կտեսնեք, որ շինծու գործ է, քաղաքական հետապնդումով պայմանավորված»,- ասաց Քոչարյանը: