Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում կիրառել է գերձայնային հրթիռներ։
Նա ելույթ է ունեցել երկրի առաջատար ընկերությունների 238 ղեկավարների առջև՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի թեման։
Բայդենի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը չէր էլ պատկերացնում ՆԱՏՕ-ի երկրների միջև նման համերաշխություն։
«Այս համերաշխության հիմնական պատճառը, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, Պուտինն է։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա միայն վերջին մեկ տարվա ընթացքում մենք 2 միլիարդ դոլար ենք հատկացրել այս երկրի պաշտպանական ներուժին աջակցելու համար։ Ուկրաինական բանակը ոչնչացնում է ռուսական բանակի տանկերն ու ուղղաթիռները, ոչնչացնում է ռուսական բանակը, Պուտինը սեղմված է պատին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա չի բացառել, որ Կրեմլը կարող է «ավելի խիստ մարտավարություն» կիրառել։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի դեմ ռուսական բանակի կիրառած գերձայնային հրթիռները գրեթե անհնար է որսալ։
Միաժամանակ նա հերքել է Մոսկվայի՝ Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենքի առկայության կամ ստեղծման մասին պնդումները։ Բայդենը հիշեցրել է, որ ինքը բազմիցս զգուշացրել է, որ Ռուսաստանը պատրվակ է փնտրում Ուկրաինայում քիմիական զենք կիրառելու համար։
ԱՄՆ նախագահը չի բացառել նաեւ արեւմտյան երկրների դեմ ռուսական կիբերհարձակումների վերսկսումը։