Ռուսաստանի ռազմածովային նավատորմն (ՌԾՆ) առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկումն է անցկացրել ատոմային սուզանավից: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Բարենցի ծովի ջրատարածքում պայմանական ծովային թիրախի ուղղությամբ կրակել են «Սեվերոդվինսկ» նավից: «Թռիչքը «…» համապատասխանել է առաջադրված պարամետրերին «…»: Փորձնական հրաձգությունը «…» ճանաչվել է հաջող»,-ասվում է մամուլի տեղեկագրում: «Ցիրկոն»-ն աշխարհում առաջին գերձայնային թեւավոր հրթիռն է, որը կարող է մանեւրումներով երկարատեւ աերոդինամիկական թռիչք իրականացնել մթնոլորտի թռիչքային շերտերում՝ օգտագործելով սեփական շարժիչի քարշուժը:
Առավելագույն արագությունը հասնում է շուրջ ինը ձայնի արագության (վայրկյանում մոտավորապես 2,65 կիլոմետր՝ 20 կիլոմետր բարձրության վրա կամ ժամում ավելի քան տասը հազար կիլոմետր): Առավելագույն հեռավորությունը հազար կիլոմետր է: «Ցիրկոն»-ներով պլանավորվում է զինել 22350 նախագծի ֆրեգատները, որոնք «Յասեն-Մ» նախագծի նորագույն բազմանպատակային սուզանավերն են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: