|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Lockheed Martin կորպորացիան շուրջ 988.8 մլն դոլար Է ստացել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար ARRW նոր հրթիռի մշակման նպատակով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդագրությունը:
Աշխատանքները կանցկացվեն Կալիֆոռնիայի նահանգի Օռլանդո քաղաքում և, ինչպես ենթադրվում Է, պետք է ավարտվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Lockheed Martin ընկերությունը 988 մլն 832 հազար 126 դոլար է ստացել ավելի վաղ «Օդում բազավորմամբ արագ հակազդման զենքի» շուրջ կնքված պարտավորագրի պայմանների փոփոխության շրջանակում»,- մանրամասնվում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Նշվում է՝ պարտավորագրի շրջանակում ընկերությունը պետք Է զբաղվի կոնստրուկցիայի նախագծով, անցկացնի փորձարկումներ, ինչպես նաև հրթիռը նախապատրաստի սերիական արտադրության: