կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 23:07
Աշխարհ

Հյուսիսային Կորեան հաստատում է հրթիռների փորձարկումը, մինչդեռ Բայդենը նախազգուշացնում է պատասխան միջոցառումների մասին

Հյուսիսային Կորեան հաստատում է հրթիռների փորձարկումը, մինչդեռ Բայդենը նախազգուշացնում է պատասխան միջոցառումների մասին

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ անցկացրել է նոր կառավարվող հրթիռների փորձարկումներ, մինչդեռ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է հետեւանքների մասին, եթե Փհենյանը սրի լարվածությունը միջուկային զինաթափման մասին փակուղում հայտնված բանակցությունների ֆոնին, հաղորդում է AP-ն:

ԿԺԴՀ կենտրոնական տեղեկատվական գործակալությունը հայտարարել է, որ երկու «նոր տիպի տակտիկական կառավարվող արկ» բարձր ճշգրտությամբ խոցել են թիրախն արեւելյան ափի մոտ: Rodong Sinmun գլխավոր հյուսիսկորեական թերթի ինտերնետային կայքում հրապարակված լուսանկարներում կարելի է տեսնել հրթիռի արձակման գործընթացը:

Բարձրաստիճան պաշտոնյա Ռի Փյոնգ Չխոլան, որը վերահսկել է փորձարկումները, ասել է, որ նոր զենքի ստեղծումն ունի մեծ նշանակություն երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու եւ Կորեական թերակղզում բոլոր տեսակի ռազմական սպառնալիքները զսպելու համար:

Հրթիռի փորձարկումները ԿԺԴՀ-ի խոշորագույն սադրանքն էր Բայդենի նախագահության ընթացքում: Որոշ փորձագետներ ասում են, որ Հյուսիսային Կորեան ձգտում է այդկերպ ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի ամրապնդի իր ազդեցությունը հետագա բանակցությունների ժամանակ:

Միացյալ Նահանգները խնդրել են նիստ անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ կոմիտեին, որը վերահսկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Կոմիտեի կազմում ներկայացված է 15 երկիր:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, որը ձգտում է բարելավել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ, նույնպես քննադադել է Փհենյանին հրթիռներն արձակելու կապակցությամբ:

ԿԺԴՀ-ի միջուկային հավակնությունները սահմանափակելու շուրջ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցություններն արդեն շուրջ երկու տարի է գտնվում են կասեցված վիճակում Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շուրջ վեճերի պատճառով: Հունվարին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ կընդլայնի իր երկրի զենքի արսենալը եւ կամրապնդի ռազմական պոտենցիալը, որպեսզի հաղթահարի այն, ինչը նա անվանել է «ամերիկյան թշնամանք»: