կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 13:34
Քաղաքական

Ալիև-Փաշինյան բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում․ Գրիգորյան

Ամենաբարձր մակարդկաով ստորագրված փաստաթուղթ ունենք՝ Շուշիի հռչակագիրը, որում ամրագրված է, որ ադրբեջանական կողմը ցանկությունը ունի ՀՀ սուվերեն տարածք վերցնել, որը կապում է Նախիջևանը Արդբեջանին։ Այստեղ զարմանալու որևէ բան չեմ տեսնում, բայց ես ավելի խնդրահարույց եմ համարում այն կետը, որում խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ ճանաչել ենք, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա առաջին կետով և բոլոր իր հնչեցրած հայտարարություններով պնդում, որ մենք պետք է նորից ճանաչենք Արդբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ակնհայտ է, երբ զուգահեռ որևէ պրոցես չունես ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի ճանաչման հարցով, ապա, այո, տարածքային ամբողջականության ճանաչումը ուղիղ ստացվում է՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Սա ամենախնդրահարույց կետն է այդ հինգ կետերից»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ առաջիկայում սպասվող Ալիև-Փաշինյան բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում, ինչից ենթադրվում է, որ ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին, որը հայկական կողմին ստիպում են ստորագրել։

Մանրամաս՝ տեսանյութում։