Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն չի ստացվել։
«Քանի որ երկու նախարարներն էլ (Հայաստանի և Ադրբեջանի) զրուցում էին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիություն, Հայաստան և Ադրբեջան: Դա անհնար եղավ, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, և, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, մենք լսում էինք հրադադարի կարգի խախտման դեպքերի մասին երկու կողմերից էլ: Հրադադարի կարգի լիակատար պահպանումը մնում է հրամայական»,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքերով՝ եթե ԵՄ-ն կարող է իր դերը խաղալ հաշտեցման, վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա պատրաստ է դա անել։
«Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացածի հետ, որպեսզի ներդրում ունենա Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։