Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
24News-ը գրում է․
«Երևանի պետական համալսարանն աստիճանաբար վերածվում է «Սորոսի» հայտնի հիմնադրամի հետ ուղիղ կապ ունեցող անձանց աշխատանքային վայրի։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նախկինում սույն հիմնադրամի հետ ակտիվ աշխատող, նախկին իմքայլական պատգամավոր, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այս անգամ էլ որոշել է մայր բուհի պրոռեկտոր նշանակել իր ընկերոջը՝ տխրահռչակ «Ռեստարտ» նախաձեռնության հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ կրկին «Սորոսի» հետ կապ ունեցող «Ռեստարտ» նախաձեռնությունը 2018 թ․-ի իշխանափոխությունից հետո սկսել էր մայր բուհի դեմ ակտիվ պայքար՝ ընդհուպ գիտխորհրդի դահլիճի «օկուպացում», հրել էր նախկին ռեկտոր, ակադեմիկոս Արամ Սիմոնյանին, վնասել գույքը, զուգարանի թղթեր լցրել կենտրոնական մասնաշենքի տարածքում և այլն։ Այս կազմակերպության փաստացի ղեկավար Դավիթ Պետրոսյանը վերջերս պաշտոն է ստացել Անվտանգության խորհրդում՝ դառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի օգնականը, անդամներից մեկն էլ դարձել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական-օգնական։
Եվ այսպես, եթե Միքայել Հովհաննիսյանը դառնում է ԵՊՀ պրոռեկտոր, ապա մայր բուհի բանալի պաշտոններում են նշանակվում կամ արդեն նշանակվել են «Սորոս-Ռեստարտի» հետ կապ ունեցող հետևյալ անձինք․
Հովհաննես Հովհաննիսյան - ԵՊՀ ռեկտոր,
Միքայել Հովհաննիսյան - ԵՊՀ պրոռեկտորի թեկնածու,
Լուսինե Խառատյան (վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի քույրը) - ԵՊՀ «Շարունակական կրթության կենտոնի» տնօրեն,
Վիգեն Խալաթյան - ԵՊՀ ռեկտորի օգնական, «Ռեստարտ» նախաձեռնություն։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ԵՊՀ-ի հին աշխատակիցները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել «Ռեստարտի» ռեպրեսիաները, կատակում են, թե շուտով համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղադրված Հակոբ Մանանդյանի կիսանդրին փոխարինվելու է Հովհաննես Հովհաննիսյանի «մեծ բարեկամ» Ջորջ Սորոսի կիսանդրիով՝ կենդանության օրոք։
Հ. Գ. 24News-ը փորձել է կապվել ԵՊՀ «без пяти минут» պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս խոստացել է պատասխանել հարցերին ավելի ուշ՝ հղում անելով զբաղվածությանը»։