Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:
«Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմանում, հետեւաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձեւաչափով հասկանալ, թե ինչ
է սպասվում թե իրենց, թե բոլորիս առհասարակ», - հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում