|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն ասել է, որ իր երկիրը դեմ է հանդես գալիս Ռուսաստանին Մեծ յոթնյակի կազմ վերադարձնելու առաջարկներին. այս մասին նա հայտարարել է Rheinische Post-ին տված հարցազրույցում։
Մաասը, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանին բացառելու պատճառը կապված է եղել Ղրիմի բռնկցման և Ուկրաինայի արևելյան հատվածում իրականացված միջամտության հետ։ Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, ես Ռուսաստանին հրավիրելու հնարավորություն չեմ տեսնում», ու շեշտել՝ Գերմանիան աջակցում է Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերի իրագործմանը, սակայն շարունակում է Ղրիմը համարել Ուկրաինայի մաս։
Բացի այդ՝ Մաասը հաստատել է G7-ին և G20-ին Բեռլինի հանձնառությունը և հայտարարել, որ երկիրը դեմ է հանդես գալիս այդ ձևաչափերի ընդլայնմանը։