Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի մշտական հանձնաժողովում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դռնփակ նիստը, որին մասնակցում էին բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացման դիմում գրած Սմբատ Գոգյանն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մեծ թվով հարցականներ է առաջացրել ոչ միայն քաղաքացիների, այլեւ հենց հանձնաժողովականների շրջանում:
Թե՛ պատգամավորներին, թե՛ Գոգյանին ի սկզբանե ասված է եղել, որ նիստը բաց է լինելու, բայց վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից «Իրատեսը» հետաքրքրվեց. «Ո՞վ եւ ի՞նչ ուներ թաքցնելու, դա էլ հո ռազմական գաղտնիք պարունակող քննարկում չէ՞ր, որ դռնփակ անցկացվեց»:
«Պատգամավորները հաստատ թաքցնելու բան չեն ունեցել, ավելին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Սմբատ Գոգյանն էլ կաշկանդված չեն եղել: Նիստը դռնփակ անցկացնելու հրահանգը ամենավերեւից է իջեցվել՝ ոչ թե նախարար Արայիկ Հարությունյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Քննարկումը հանգիստ է անցել, փոխնախարարը պատասխանել է բոլոր հարցերին, իսկ բովանդակալի՞ց պատասխաններ է տվել, թե՞, այսպես ասած, «կրուտիտ» արել, չգիտեմ, փաստն այն է, որ դրանից հետո նրա կամ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականի պահանջն օրակարգային չի դարձել»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ թեեւ վարչապետը մինչ այս պահը չի ստորագրել Գոգյանի հրաժարականի դիմումը, բայց ԲՈԿ նախագահը կլքի պաշտոնը: Մեր զրուցակիցն ավելացրեց նաեւ, որ սուպերնախարար Հարությունյանի «լայվը» տալիս է բոլոր հարցերի պատասխանը. «Նա հստակ «մեսիջ» ուղարկեց՝ կա՛մ ես ու փոխնախարար Թամրազյանը, կա՛մ՝ Գոգյանը: Շատերն են տարակուսած` ի՞նչ բացառիկ շնորհի կամ տաղանդի համար է Հարությունյանը ատամներով պահում Թամրազյանին: Մի բան հստակ է՝ Գրիշան հարցեր լուծող է, ուժով լինի, դիվանագիտությամբ, թե «տղայականով», չի թողնում, որ Հարությունյանը նեղվի ինչ-որ բանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում