կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 12:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կլինի՞, որ մի ընտանիքում երկու տղամարդ ղեկավարի․ փարաքարցիներ

ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությանը ձայն տված փարաքարցիները հավաքվել են կառավարության շենքի առջև՝ բողոքելով, որ իրենց համայնքի ղեկավարումը համատեղ կառավարմամբ է լինելու՝ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուների մասնակցությամբ․ առաջիկա 5 տարիներից 2,5 տարին կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Կլինի՞, որ մի ընտանիքում երկու տղամարդ ղեկավարի»,-Yerkir.am-ի հետ հարցազրուցում տարակուսեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք կառավարությունից պահանջում են լուծարել ավագանին և նոր ընտրություններ կազմակերպել։ Ասում են՝ համայնքի ղեկավարն ընտրվել է օրենքի խախտմամբ, իրենք դիմել են դատարան, և եկել են կառավարությունից պահանջելու, որ չմիջամտի դատարանի որոշմանը, որը կառավարությանը կպարտավորեցնի ցրել ավագանին։

«Մենք գնալու ենք մինչև վերջ։ Նոր ընտրություներ պիտի լինեն։ 2000 ընտանիք ընտրել է Վոլոդյա Գրիգորյանին՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուին, թող նոր ընտրություններ լինեն, էլի մեծամասնությունը նրան կընտրի»,-ասացին փարաքարցիները։

Ավելի վաղ Վոլոդյա Գրիգորյանը մեկնաբանել էր Սուրեն Պապիկյանի և իր հանդիպման մասին լուրերը։

Մանրամասն՝ տեսանյութում․