Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք համոզված ենք, որ սա նախօրոք պլանավորված հանցավոր համաձայնության գործ է եղել և հովանավորվում է բարձրաստիճան մարմինների կողմից՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Դավինչի» տուրիստական ընկերությունից տուրիստական կեղծ փաթեթներ գնած քաղաքացի Ռուդիկ Խաչատրյանը, որը այլ տուժողների հետ կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։
««Դավինչի» տուրիստական ընկերությունից գնել ենք ավիատոմսեր մեր հանգիստը կազմակերպելու համար, հետո լրատվամիջոցներից իմացել ենք, որ ամենը խաբեություն է, մեզ վաճառել են կեղծ փաթեթներ։ Մենք համոզված ենք, որ սա նախօրոք պլանավորված հանցավոր համաձայնության գործ է եղել․ այն քննիչները, որ զբաղվում են այս գործով՝ անմիջական հովանավորություն ունեն բարձրաստիճան իրենց կոլեգաների կողմից»,-ասաց տուժողը։
Նա նշեց, որ անուններ ևս հայտնի են, և իրենք գնալու են մինչև վերջ՝ ամեն տարբերակով փորձելու են իրենց ֆումարը հետ ստանալ։
Նշենք, որ 170 քաղաքացի է տուժել այս խարդախությունից, 7 ամիս անցել է, բայց գործը դատարան չի մտել, նախաքննության փուլում է։ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն ասացին՝ հավաքվել են, որ խթանեն, որ պատկան մարմիններն զբաղվեն այս գործով։
Մանրամասն՝ տեսանյութով․