|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երեկ դատարան միջնորդություն էր ներկայացվել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում Արմեն Գևորգյանին մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից՝ բուժզննման նպատակով:
Արմեն Գևորգյանը ցանկանում էր հերթական բուժզննման նպատակով մեկնել Ավստրիայի Հանրապետություն, բժշկական փաստաթղթերը երեկ դատական նիստի ընթացքում ներկայացվել էին դատավորին: