|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Ակնհայտ է, որ այս իշխանությունների օրոք մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու։ Հերթական շոկը երեկ էր, երբ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել, և նրանք չեն թաքցնում, որ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ իրենց ասած, կարող են ստանալ ուժով։ Այս պայմաններում ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ ոչ մեր ազգային անվտանգությանը նպաստող տարբերակով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ են արվելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Մեր խնդիրները ֆունդամենտալ են այն առումով, որ Հայաստանը ներկայացված է պարտության խորհրդանիշի դեմքով և նա չի կարող բանակցել հակառակորդի հետ և չի կարող հարաբերություններ հաստատել մեր ռազմավարական դաշնակիցների, մեր բարեկամների, մեր հարևանների հետ»,- ասաց Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։